Հմայիչ Ադրիանա Լիման՝ Ocean Drive magazine-ի շապիկին

13:10   28 փետրվարի, 2017

Ադրիանա Լիման անկրկնելի գեղեցկության ֆենոմեն է: Բրազիլացի գեղեցկուհին Victoria's Secret-ի ամենաերկարամյա մոդելն է:

35-ամյա Ադրիանան արդեն 17 տարի ապրանքանիշի «հրեշտակն» է:
Երեկ Ադրիանան մասնակցել է Vanity Fair-ի երեկույթին:

Իսկ այսօր հայտնի է դարձել, որ նա հայտնվելու է Ocean Drive պարբերականի շապիկին եւ էջերում:
Ադրիանայի լուսանկարը կհայտնվի շապիկի մարտի թողարկման շապիկին, իսկ ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստվում է մինչեւ 40 տարեկանը մոդել աշխատել:

Իսկ ով էր կասկածում...

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE