«Խոստումը» ֆիլմը ցուցադրվել է Էլթոն Ջոնի «Օսկարի» երեկույթին

12:12   28 փետրվարի, 2017

Մեր նախորդ հրապարակումներում նշել էինք, որ Էլթոն Ջոնը Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը կցուցադրի «Օսկար»-ից հետո` միջոցառման ժամանակ: Ահա եւ տեղի ունեցավ ֆիլմի ցուցադրությունը:

Այս մասին տեղեկացնում է Ֆիլմի պրոդյուսերներից Էրիկ Էսրաիլյանը: Էրիկը լուսանկար է հրապարակել Instagram-ում, որում ինքը Էլթոն Ջոնի է եւ Դեւիդ Ֆերնիշի հետ է: Պրոդյուսերը շնորհակալություն է հայտնում՝ ֆիլմը նման պատվի արժանացնելու համար:

«Մենք պատիվ ենք ունեցել, որպեսզի «Խոստումը» ֆիլմը թողարկվի  2017-ին: Շնորհակալություն Էլթոնին ու Դեւիդին… Նոր պաշտոնական թրեյլերը կհայտնվի կինոթատրոններում մարտի 3-ից: Իսկ բոլոր կինոթատրոններում Ֆիլմը կցուցադրվի ապրիլի 21-ից… Պահպանիր խոստումը եւ երբեք մի մոռացիր: Սա միայն ֆիլմ չէ. այն մարդկությանն ուղղված շարժում է», -մեկնաբանել է Էսրաիլյանը:

Իր հերթին Էթոն Ջոնը Instagram-ում լուսանկար է հրապարակել ու մեկնաբանել.

«Շնորհակալ եմ Survival Pictures-ին, մասնավորապես Էրիկ Էսրաելյանին` խոստմանը հավատարիմ լինելու եւ իրենց համար  կարեւոր նշանակություն ունեցող «Խոստումը» ֆիլմի ցուցադրմամբ աճուրդին (հասույթը կուղղվի մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության եւ EJAF-ի նման կազմակերպություններին) աջակցելու համար»,- մեկնաբանել է լեգենդար երգիչը:

Նշենք նաեւ, որ երեկույթին հրավիրված է եղել նաեւ հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը:



© NEWS.am STYLE