Երբ գարունը մոտ է. գունավոր դիմահարդարում, որով կարելի է դիմավորել տարվա ամենասպասված եղանակը (տեսանյութ)

16:35   28 փետրվարի, 2017

Ցուրտ ձմեռվանից ձանձրացած եւ հոգնած` շատերն արդեն իրենց դռները բացել են գունեղ ու ջերմ գարնան առջեւ: Սեզոնի փոփոխության հետ հարկավոր է փոխել նաեւ մեր զգեստների եւ շպարի գույները:

YouTube-ում հայտնի դիմահարդար Շելբի Թրիգլիան առաջարկում է գարունը դիմավորել վառ դիմահարդարմամբ: Աղջիկը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրում է աչքերի գունեղ եւ պայծառ դիմահարդարման օրինակ` օտագործելով կանաչ եւ մանուշակագույն երանգները` դիմահարդարումն ամբողջացնելով փայլուն ստվերաներկով:

Եթե կարոտել եք գարնանային երանգներն, ուրեմն եղեք համարձակ եւ ամենասպասված եղանակը դիմավորեք ամենապայծառ գույներով:



© NEWS.am STYLE