15:47 28 փետրվարի, 2017Մերձմոսկվայում ավտովթարի հետեւանքով 72-ամյա դերասան Նիկոլայ Կարաչենցովն ու նրա ազգականուհին գլխի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Զագորյանսկի ավանի մերձակայքում իրար են բախվել «Տոյոտա» եւ «Գազել» մակնիշների մեքենաները: Արդյունքում «Տոյոտա»-ի ուղեւորները՝ դերասան Կարաչենցովը, նրա ազգականուհին եւ բուժքույրը, գանգուղեղային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:
Դերասանի որդին՝ Անդրեյը, հաստատել է այս տեղեկությունը. «Վթարը տեղի է ունեցել Լոսինի Օստրովում, ծնողներս այնտեղ ամառանոց ունեն: Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է մերձմոսկովյան մոտակա հիվանդանոց: Առայժմ այլ մանրամասն հայտնի չէ, դժվար է ինչ-որ բան ասել»:
2005 թվականին նույնպես Կարաչենցովը լուրջ տրանսպորտային վթարի էր ենթարկվել, վնասվածք ստացել, ինչից հետո այլեւս բեմ չի վերադարձել: Տարօրինակ պատահականությամբ՝ նախորդ վթարը նույնպես տեղի է ունեցել փետրվարի 28-ին: Այդ ժամանակ պատահարից հետո դերասանը շուրջ մեկ ամիս կոմայի մեջ էր, նա մի քանի վիրահատության է ենթարկվել, այդ թվում՝ գլխուղեղի:
Աղբյուրը՝ Interfax