Գեղեցիկ ու թեթեւ ալիքներ. ինչպե՞ս է Վարդան հարդարում վարսերը (տեսանյութ)

14:05   28 փետրվարի, 2017

Հայտնի պարուհի երգչուհի եւ, պարզապես, գեղեցկուհի Վարդային NEWS.am STYLE-ը հաճախ է անդրադառնում:

Պարուհին սոցիալական ցանցի իր էջերում ամեն օր հրապարակում է նոր ու հետաքրքիր տեսանյութեր ու լուսանկարներ:

Պարզվում է` հայուհու տաղանդը չի սահմանափակվում միայն գայթակղիչ պարերով ու երգերով: Վարդան նաեւ հրաշալի կերպով զբաղվում է սեփական վարսերի հարդարմամբ:

Публикация от VARDA (Martyrosyan Vardanush) (@varda_varda)

Գեղեցկուհին հաճախ է հաճոյախոսություններ ստանում` կապված վարսերի ոճի հետ:

Այսպիսով` պարուհին հատուկ իր հետեւորդների համար բացահայտել է շքեղ վարսեր ունենալու գաղտնիքը:

«Բազմաթիվ հետեւորդների խնդրանքով: Ահա տեսանյութ այն մասին, թե ինչպես եմ ես ստանում իմ թեթեւ ալիքները: Ահա, թե որ պահերին եմ ես լուրջ լինում:)»,-գրել է Վարդան` օգտատերերի հետ կիսվելով իր հմտություններով:

 



© NEWS.am STYLE