Քիմն ու փոքրիկ Սեյնթը. հայտնի հայուհին հրապարակել է արխիվային լուսանկարներ

16:06   28 փետրվարի, 2017

Հայտնի հայուհի, Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում հաճախ է հրապարակում լուսանկարներ, որոնցում ընտանիքի անդամների հետ է: Այս անգամ հայուհին լուսանկարներ է ցուցադրել իր որդու՝ փոքրիկ Սեյնթի հետ:

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

Լուսանկարներն արված են մի քանի ամիս առաջ, սակայն Քիմն ընկել է հիշողությունների գիրկն ու որոշել դրանք  հրապարակել այսօր:

«Ես եւ իմ Սեյնթը՝ մի քանի ամիս առաջ» ,-մեկնաբանել է Քիմը:

Նշենք, որ 36-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում, պաղպաղակի խանութում: Քիմը զբոսանքի է դուրս եկել ավագ քրոջ՝ Քորթնիի եւ նրա 4-ամյա դուստր Պենելոպայի հետ:
Եվ մինչ աստղերը զվարճանում էին «Օսկար»-ից հետո կազմակերպված երեկույթներին, Քիմն աշխատում էր:


© NEWS.am STYLE