Աստղային սանրվածքներ. Փինք (ֆոտո)

17:03   28 փետրվարի, 2017

Խենթ, առույգ եւ միշտ էներգիայով լեցուն. այս հատկանիշները, միանշանակ, խոսում են հայտնի երգչուհի Փինքի մասին:

Նա տարբերվող է թե երգարվեստում, թե հագնվելու ոճում: Իսկ նրա վարսահարդարումների մասին խոսելու համար մի ամբողջ նյութը չի հերիքի:

Փինքն այն երգչուհիներից է, որը բազմաոճ եւ բազմերանգ սանրվածներ է ունեցել` սեւահերից մինչեւ շիկահեր, կարմրահեր կերպարից մինչեւ նարնջագույն եւ վարդագույն վարսեր:

«Աստղային սանրվածքներ» խորագրում, պարզապես, չէինք կարող չվերհիշել ամերիկացի երգչուհու ամենախենթ սանրվածքներից մի քանիսը:



© NEWS.am STYLE