Ես եւ հրաշագործ Գոհար Ավետիսյանը. Օկսանա Ֆյոդորովայի համագործակցությունը՝ հայ դիմահարդարի հետ (ֆոտո)

13:15   1 մարտի, 2017

Մոսկվայում բնակվող հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը շարունակում է ուրախացնել դիմահարդարման երկրպագուներին նոր ու հետաքրքիր թրենդներով, իսկ հայերին՝ աստղային համագործակցություններով:

Վերջերս հայ դիմահարդարը հարդարել էր «Վիա Գրա» խմբի նախկին անդամ, երգչուհի Աննա Սեդակովային, իսկ ահա երեկ Գոհարը զբաղվել է ռուս գեղեցկուհի եւ հաղորդավարուհի Օկսանա Ֆյոդորովայի դիմահարդարմամբ եւ վարսահարդարմամբ:

Գոհարը Instagram-ի իր էջում ցուցադրել է ստացված արդյունքը՝ հրապարակելով իր եւ Օկսանայի համատեղ լուսանկարը.

«Այսօր հարդարել եմ անհավանական գեղեցիկ` «Միսս Տիեզերք» մրցույթի տիտղոսակիր Օկսանա Ֆյոդորովային: Իսկ ահա ես տգեղ եմ, չեմ հասցրել շրթներկ տարածել շուրթերիս»,-լուսանկարը մակագրել է Գոհարը:

Նույն լուսանկարն Instagram-ի իր էջում տեղադրել է նաեւ Օկսանան՝ հետեւյալ գրառմամբ.

«Մենք՝ ես եւ հրաշագործ Գոհար Ավետիսյանը»:



© NEWS.am STYLE