Սեր եւ ներշնչանք. հմայիչ Անի Լորակի գարնանային գեղեցիկ կերպարը (ֆոտո)

17:15   1 մարտի, 2017

Մարտի 1, գարուն, ծաղիկների լուսանկարներ ու շնորհավորանքներ... Այո, այսօր սոցիալական ցանցի օգտատերերի էջերում արդեն ազդարարվեց գարնան առաջին օրը, թեեւ Երեւանում ձմեռը, կարծես թե, դեռ չի ցանկանում հեռանալ:

Ինչեւէ, դա չի խանգարում մարդկանց շնորհավորել միմյանց եւ սպասել գարնան արեւին:

Այս եղանակին սպասում էին ոչ միայն հայերը, այլեւ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մարդիկ:

Աստերը եւս իրենց հետեւորդներին շնորհավորում են գարնան առաջին օրվա առթիվ:

Օրինակ՝ ուկրաինացի հայտնի երգչուհի, «Եվրատեսիլ-2008»-ի մասնակից Անի Լորակը Instagram-ի իր էջում գարնանային գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել, որոնցում մեծ ու շքեղ ծաղկեպսակ է կրում:

«Շնորհավորում եմ գարնան առաջին օրվա առթիվ: Թող գարունն իր հետ բերի սեր ու ներշնչանք: Եկեք նայենք միայն առաջ: Չմոռանաք ցանկացած պահի միմյանց պարգեւել ջերմություն»,-այսպես է երգչուհին մեկնաբանել իր գեղեցիկ լուսանկարները:



© NEWS.am STYLE