Թե ինչու են համաշխարհային աստղերը նախընտրում մեծ չափսի կոշիկներ

18:29   1 մարտի, 2017
Հաճախ պարբերականները ցուցադրում են լուսանկարներ, որոնցում այս կամ այն աստղը հայտնվում է կարմիր գորգին՝ մեծ չափսի կոշիկներով: Օգտատերերը քննարկում են ու շարունակում զարմանալ. Ինչ է՝ սա նոր թրե՞նդ է:
Ինչեւէ , brightside-կայքը կարծես թե պարզել է, թե իրականում որն է հիմնկան պատճառը:
Ամենի ինչ շատ պարզ է. հագնելով մեծ կոշիկներ՝ աստղերը զերծ են մնում ոտքի վրա առաջացող այտուցներից եւ կոշտուկներից:
Նրանք ստիպված են լինում բարձրակրունկներով մնալ ժամեր շարունակ , անգամ մի ամբողջ օր: Այս դեպքում այտուցներից դժվար կլինի խուսափել:
Իհարկե գուցե հարց առաջանա, թե ինչպես են քայլում մեծ կոշիկներով. դրա պատասխանն էլ կա. նրանք օգտագործում են երկկողմանի կպչուն ժապավեն:
Աղբյուրը՝ Brightside


© NEWS.am STYLE