Բրեդ Փիթը՝ «Պատերազմի մեքենա» կատակերգական դրամայի առաջին անոնսում

11:33   2 մարտի, 2017

Համացանցում է հայտնվել War Machine («Պատերազմի մեքենա») կինոնկարի թիզերը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Բրեդ Փիթը: Ֆիլմը նկարահանված է Մայքլ Հեսթինգսի «Համակարգողներ.անմիտ եւ սարսափելի ամերիկյան պատերազմը Աֆղանստանում» բեսթսելերի հիման վրա: Գիրքն ինքնին հիմնված է գեներալ Սթենլի Մաքկրիստալի գործունեությունը հետաքննող լրագրողական նյութերի վրա:

Մաքկրիստալն ինչ-որ ժամանակ եղել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի հրամանատարը եւ հայտնի է դարձել Rolling Stone ամսագրում սկանդալային ռեպորտաժից հետո, որտեղ Հեգինսը ներկայացրել էր գեներալի՝ ԱՄՆ իշխանություների հասցեին արված մի շարք արտահայտություններ եւ պատմել էր ռազմական իրադարձությունների քաղաքական ենթատեքստի մասին:
Արդյունքում Մաքկրիստալն ստիպված էր վերադառնալ ԱՄՆ եւ հրաժարական ներկայացնել:
Բրեդ Փիթի Plan B ընկերությունը հետաքրքրվել էր այդ պատմությամբ եւ 2016 թվականին ձեռք էր բերել գրքի էկրանավորման իրավունքը: Որոշվել էր ֆիլմը գեղարվեստական սատրիրայի ոճով նկարահանել, իսկ Մաքկրիստալին ներկայացնել բանակի ռոք-աստղի կերպարով՝ որպես խարիզմատիկ եւ անկայուն գեներալի:
Նախագծի ռեժիսորն ու սցենարիստը Դեյվիդ Միշոն է, դերերը, բացի Փիթից, կատարում են Թիլդա Սուինթոնը, Բեն Քենգսլին եւ այլք: Նախագծի պրեմիերան տեղի կունենա Netflix ալիքով մայիսի 26-ին:



© NEWS.am STYLE