Շքեղ Ջիջի Հադիդը զարդարել է Vogue Arabia-ի առաջին համարի շապիկը

16:06   2 մարտի, 2017

Անհերքելի է, որ Ջիջի Հադիդը  Մերձավոր արեւելքի ամենահաջողակ մոդելն է, իսկ այժմ էլ Հադիդը դարձել է նոր՝ Vogue Arabia-ի դեմքը: Երիտասարդ մոդելը զարդարել է Vogue Arabia-ի առաջին համարի շապիկը:

Համաձայնեք՝ սա ցնցող ֆոտոսեսիա է:

Բացի այն, որ Մերձավոր Արեւելքի կանայք համարվում են նորաձեւության գիտակներ, այլեւ, այսուհետ կունենան սեփական Vogue ամսագիրը, որը կներկայացնի իրենց տարածաշրջանը:

Ի դեպ, լուսանկարների հեղինակը  Inez and Vinoodh-ն է:

Նշենք, որ օրեր առաջ  Ջիջի եւ Բելլա Հադիդները, Քենդալ Ջեները եւ Ստելլա Մաքսվելը փայլել էին  Fendi-ի ցուցադրության ժամանակ:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE