Plus-size մոդել Էշլի Գրեհեմը շարունակում է իր հաղթարշավը

17:12   2 մարտի, 2017

Plus-size մոդելԷշլի Գրեհեմն առաջին փարթամ կազմվածքով մոդելն էր, որը զարադարել էր Sports Illustrated ամսագրի շապիկը: Եվ եթե շատերը կարծում էին, որ դրանից հետո հնչած քննադատությունների հետեւանքով նա կհրաժարվի իր երազանքից, ապա սխալվում էին. մոդելը ոչ միայն չհրաժարվեց, այլեւ այսօր նա կարող է ինքն իրեն  ներկայացնել որպես դիզայներների ոգեշնչման աղբյուր:

Էշլիի մարմինը ոգեշնչել է դիզայներ Փրաբալ Գուրանգին, երբ ստեղծում էր իր նոր՝ Capsule հավաքածուն՝ plus-size բրենդ` Lane Bryant-ի համար:

Հավաքածուի վաճառքի մեկնարկը տրվելու է այս ամսվանից:

Դիզայները հուսով է, որ նորաձեւության ներկայացուցիչները կհետեւեն իր օրինակին՝ ցուցադրելով  մարմնի տարբեր կառուցվածք ունեցող կանանց:

Նշենք, որ Էշլին փետրվարին եւս մեկ անգամ հայտնվել էր Sports Illustrated-ի լողազգեստների «թեժ» գովազդում:

Աղբյուրը՝ Daily Mail

 Լուսանկարները՝ Lane Bryant

  



© NEWS.am STYLE