Գայթակղիչ Ջենիֆեր Լոպեսը՝ Նյու Յորքում «Կապույտի երանգները» ֆիլմի պրեմիերային

16:22   2 մարտի, 2017

Պարոնայք, ամուսնացրե՛ք ինձ այդ կնոջ հետ: Ի՞նչպես է հնարվոր այդքան սեքսուալ լինել 47 տարեկանում: Ջեյ Լոն հայտնվել է «Կապույտի երանգները» ֆիլմի պրեմիերային, որը տեղի է ունեցել Նյու Յորքում:

Ֆիլմում նա հանդես է գալիս գլխավոր դերը, իսկ նրա զուգընկերն անկրկնելի Ռեյ Լիոթն է:

Հիշեցնենք, որ նախկինում Լոպեսը պատմել էր երիտասարդ տղամրդկանց հետ իր հարաբերությունների մասին:

«Ես ինձնից փոքր տղամարդկանց հետ հատուկ հանդիպումներ չեմ փնտրում: Դու պարզապես հանդիպում ես մարդու, որը քեզ կամ դուր է գալիս, կամ՝ ոչ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսին է նա, բայց ոչ երբեք տարիքից»,- ասել էր Ջենիֆերը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ REX-ի, Shutterstock-ի, Getty-ի



© NEWS.am STYLE