Ջոնի Դեփը՝ նոր «Կարիբյան ծովի ծովահենների» թրեյլերում

11:35   3 մարտի, 2017
Ուրախ լուր «Կարիբյան ծովի ծովահենները» ֆրանշիզի սիրահարների համար: Համացանցում հայտնվել է Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales («Կարիբյան ծովի ծովահենները. Հանգուցյալմները հեքիաթներ չեն պատմում») հինգերորդ ֆիլմի նոր թրեյլերը, որտեղ գլախավոր դրեը, ինչպես միշտ, խաղում է Ջոենի Դեփը: Այս անգամ սերիայում կհայտնվեն նաեւ Խավիեր Բարդեմը՝ գլխավոր չարագործի դերում, ինչպես նաեւ Ջեֆրի Ռաշը, Քայա Սկոդելարիոն, Բրենդոն Թուեյթսը եւ այլք:
Նոր թրեյլերում հեղինակները ցույց են տալիս, թե ինչպես տարիներ առաջ երիտասարդ Ջեքը (Դեպը) դավաճանել է կապիտան Սալազարին (Բարդեմ)՝ նրան թողնելով մեռնելու: Վերջինին այնպես է զայրացրել նենգ պատանու պահվածքը, որ որոշել է հետ գալ այն աշխարհից եւ վրեժ լուծել բոլոր ծովահեններից, այդ թվում՝ Ջեքից: Սակայն կա մի արտեֆակտ, որն ունակ է խափանել Սալազարի պլանները՝ Պոսեյդոնի եռաժանին, որն իր տիրակալին լիակատար վերհսկողություն է տալիս ծովերի նկատմամբ: Հենց այդ եռաժանուն համար որսն է սկսում Ջեքը...


© NEWS.am STYLE