11:03 3 մարտի, 2017Ջենիֆեր Լոպեսը երեկ ներկա էր Նյու Յորքում կայացած «Կապույտի երանգները» ֆիլմի պրեմիերային:

Այստեղ նա հանդես է գալիս գլխավոր դերում՝ մարմնավորելով Մայամիից ոստիկանի, որը քողարկում է իր գործընկերների կեղտոտ գործերը:
Բացի այդ՝ 47-ամյա դերասանուհին իրեն նվիրում է երեխաներին՝ 9-ամյա երկվորյակներ Էմմային եւ Մաքսին, որոնց նա լույս աշխարհ է բերել 2008 թվականին (38 տարեկանում), Մարկ Էնթոնիից:

Երեկ Սավաննա Հաթրիի շոուի ժամանակ նա պատմել է, թե ինչպես է իր վրա ազդել երեխաների ծնունդը:
«Նրանք պարզապես իմ կյանքն ավելի լավն են դարձնում, եւ ես երախտապարտ եմ նրանց դրա համար: Ինչպես նաեւ շնորրհակալ եմ ճակատագրին, քանի որ ինչ-որ պահի ես սկսել էի անհանգստանալ, որ չեմ կարողանա մայր դառնալ:

Ես երկար ժամանակ չէի կարողանում հղիանալ, իսկ ինչ-որ պահի հասկացա, որ դա կարող է ընդհանրապես չկատարվել ինձ հետ»,- իր ապրումներն է վերհիշել Լոպեսը:
«Գիտեմ, որ դա օրհնություն էր»,- հավելել է երկու երեխաների մայրը:
Աղբյուրը՝ E!