Հմայիչ Քենդալ Ջեները եւ Ջիջի Հադիդը՝ Balmain-ի ցուցադրությունում

12:04   3 մարտի, 2017
Փարիզի Նորաձեւության շաբաթը երեկ նշանավորվել է Balmain նորաձեւության տան 2017/2018 հավաքածուի ցացադրությամբ, որը մենք փորձելու ենք վերլուծել այսօր, քանի որ Օլիվեր Ռուստենի ստեղծագործությունները գնահատելու համար միշտ ավելի շատ ժամանակ է հարկավոր:
Զարմանալի չէ, իհարկե, որ նոր հավաքածուի ցուցադրությունը բացել են այս սեզոնի հերուսուհիներ Քենդալ Ջեներն ու Ջիջի Հադիդը:
Քենդալ
Ջիջի
Իսկ Balmain-ի դիզայները, ի տարբերություն մյուսների, չի վախենում Նորաձեւության տան արխիվների հետ փորձարկումներից եւ Balmain-ը վերածում է դինամիկ ապրանքանիշի, որին խորթ են սնոբիզմն ու կայունությունը:
Հենց նա է այս ապրանքանիշին փոքր-ինչ փանք ոճ հաղորդել՝ զարդարելով իրերը փշերով, գանգերով եւ ոճը բնորոշող այլ ատրիբուտներով:
Նրան, սակայն, հաջողվում է պահպանել ավանդույթները՝ վերածնելով Նորաձեւության տան հավաքածուների հմայքն ու կանացիությունը:
Նոր հավաքածուի հիմնական տարրերն են դարձել զեբրային պրինտը, անհամաչափ ձեւերը, շագանակագույնի եւ կաշվի առատությունը:
 
Աղբյուրը՝ Daily MailSpletnik
Լուսանկարները՝ REX-ի, Shutterstock-ի, Getty-ի


© NEWS.am STYLE