Համացանցում է հայտնվել «Խոստումը» ֆիլմի նոր թրեյլերը

12:33   3 մարտի, 2017

Կինոսերները Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը (ռեժիսոր՝ Թերի Ջորջ, գլխավոր դերակատարներ՝ Օսկար Այզեք, օսկարակիր Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Շոհրե Աղդաշլու, Անժելա Սարաֆայան)՝  Թերի Ջորջի նոր աշխատանքը, գնահատելու հնարավորություն կունենան 2017-ի ապրիլի 21-ից: 

Իսկ մինչ այդ համացանցում հայտնվել է Քրիստիան Բեյլի, Օսկար Այզեկի, Շառլոտա Լե Բոնի, Անժելա Սարաֆյանի, Ջեյմս Քրոմվելի մասնակցությամբ ֆիլմի նոր՝ 2-րդ թրեյլերը:

Ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down հանրահայտ խմբի հիմնադիր Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում հրապարակել է The promise մակագրությամբ լուսանկար եւ մեկնաբանել.

«... Հպարտ եմ, որ երաժշտության մի հատվածը ես եմ ստեղծագործել. դա արել եմ իմ լավ ընկեր Քրիս Քորնելի հետ»,-գրել է երգիչը:

Публикация от Serj Tankian (@serjtankian)

Նշենք, որ օրեր առաջ Էլթոն Ջոնը Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը ցուցադրեց «Օսկար»-ից հետո` միջոցառման ժամանակ: Եւ ցուցադրությունից ստացված ողջ հասույթն ուղղվեց մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության եւ EJAF-ի նման կազմակերպություններին:



© NEWS.am STYLE