Ինչպիսի՞ն էին Քիմն ու Քանյեն, երբ դեռ ամուսիններ չէին. հայուհին արխիվային լուսանկար է հրապարակել

15:35   3 մարտի, 2017

Ինչպես նկատելի է` վերջին շրջանում Քիմ Քարդաշյանը հաճախ է խորասուզվում հիշողությունների մեջ:

Նախ ռեալիթի շոուի աստղը հիշել էր հայրիկին` Instagram-ում հրապարակելով արխիվային մի տեսանյութ, որում Ռոբերտ Քարդաշյանը դստեր 16-ամյակի առիթով նրան ավտոմեքենա է նվիրում: Հետո Քիմն իր դպրոցական տարիների լուսանկարներից մեկը տեղադրեց, որում կրկին հայրիկի հետ է:

Ավելի ուշ հայուհին հիշել էր իր եւ Սեյնթի դեռեւս չհրապարակված սելֆիները: Իսկ ահա այսօր Քիմը վերհիշել է, թե ինչպիսին էին ինքն ու ամուսինսը` Քանյե Ուեսթը մոտ 9 տարի առաջ, երբ դեռ, պարզապես, ընկերներ էին:

«2009 թ-նն էր, կամ էլ` 2008-ը. լավ չեմ հիշում»,-գրել է նա:

Լուսանկարում Քիմը եւ Քանյեն, բավականին, երջանիկ տեսք ունեն: Նրանք երկուսն էլ ժպտում են: Երկրպագուները նկատել են, որ Քանյեին շատ է սազում ժպիտը եւ հորդորել, որ վերջինս ավելի հաճախ ժպտա:



© NEWS.am STYLE