Համցանցում է հայտնվել նոր «Բադային պատմությունների» առաջին թրեյլերը

16:49   3 մարտի, 2017

Համացանցում  հայտնվել է նոր «Բադային պատմությունների» առաջին թրեյլերը: Հիշո՞ւմ եք այն: Ժամանակին դրանք ԱՄՆ-ում նայում էին մեկ շնչով, իսկ հետո՝ նախկին ԽՍՀՄ-ի բոլոր երկներում: Մուլտֆիլմը թողարկվել է 1987- 1990 թվականներին: 

Եւ ահա վերջապես Disney ընկերությունը տեսանյութ է ներկայացրել՝ նորացված նախագծի առաջին կադրերով:
Այստեղ են  մանկությունից հայտնի բոլոր հերոսները՝ Սկուրջ ՄակԴակը, Դոնալդֆ Դակը, Բիլլին, Վիլլին եւ Դիլլին, Զիգզագ ՄակԿրյակը: Այն նկարված է փոքր ինչ այլ տեխնիկայով:
Հերոսները խոսում են հոլիվուդյան դերասանների ձայներով. միլիարդատեր Սկրուջին, օրինակ, հնչյունավորել է «Դոկտոր ով» սերիալի աստղ Դեյվիդ Թենանտը:
«Բադային պատմությունները» հեռուստաէկրաններին կհայտնվի այս տարվա ամռանը:



© NEWS.am STYLE