51-ամյա Սինդի Քրոուֆորդը բիկինիով լուսանկար է հրապարակել

17:50   3 մարտի, 2017

51-ամյա Սինդի Քրոուֆորդը բիկինիով լուսանկար է հրապարակել, որտեղից երեւում է, որ Սինդին շարունակում է խնամքով հետեւել կազմվածքին ու ոգեշնչել միլիոնավոր կանանց:

 

Երկու երեխաների մայրը Instagram-ի իր էջում լողավազանից լուսանկար է հրապարակել: Սինդին այնտեղ երկնագույն բիկինիով եւ արեւային ակնոցով է:

«Հիմա ես այնպիսին չեմ, ինչպես էի 20 կամ 30 տարի առաջ, սակայն իմ խնդիրն է ընդունել իմ տարիքն ու իմ կյանքը: Ես ցելյուլիտ ունեմ, եւ դա ընդունում եմ, բայց երբեմն պարզապես ասում եմ. «Գրողի ծոցը ամեն ինչ, բիկինի կհագնեմ»,- ավելի վաղ ասել էր թոփ մոդելը:



© NEWS.am STYLE