TOP 5 գարնանային վարսահարդարում

14:23   4 մարտի, 2017

Ներկայացնում ենք 5 վարսահարդարում երկար մազեր ունեցող կանանց եւ աղջիկների համար: Հատկապես այս տեսակներն են նորաոճ այս գարնանը:

Խոնավ վարսեր

Ամենից շատ ոճային են համարվում թաց տեսք ունեցող մազերը: Թաց մազերի էֆեկտ ստանալը այդքան էլ բարդ չէ: Պարզապես օգտագործեք մազերի համար նախատեսված դոնդող: Այսպես օրինակ Balmain նորաձեւության տունը,Givenchy-ը, ինչպես նաեւ Alexander McQueen-ը ներկայացրել են իրենց տարբերակները:

Ջիվենշի

Մազափունջ

Մազափունջը հատկապես սազում է այն աղջիկներին ու կանանց, որոնք ունեն երկար եւ ուղիղ մազեր: Այո, այն կրկին նորաձեւ է:

Նինա Ռիչի

Երկար գանգուր վարսեր

Գանգուր մազերը այս գարնան թրենդն են: Alexander Wang-ի մոդելները հայտնվել էին պոդիումում գանգուր մազերով: Իհարկե ինքներդ էլ կարող եք ստանալ նույն խոպոպներից:

Զաք Փոսեն

Երբ վարսերի հիմնական մասը խմբված է մի կողմում 

Վարսերի այս բաժանումը կարող է ձեր ողջ կերպարը վերափոխել: Ահա այսպիսի վարսերով են ներկայացել հայտնի նորաձուության տուն Dries Van Noten-ի մոդելները: Դիզայներներ Lanvin-ը եւ Louis Vuitton-ը եւս այս տեսակի կողմնակիցն են:

Էլիզաբեթթա Ֆրենչ

Երբ վարսերը հավասարաչափ բաժանված են երկու մասի

Վարսերի այս տեսակը դասական տեսք է հաղորդում կանանց: David Koma-ի եւ Tibi-ի ցուցադրության ժամանակ մոդելները ներկայացել էին վարսերի ուղիղ բաժանմամբ:

Լուիս Վիտոն

Աղբյուրը՝ marieclaire



© NEWS.am STYLE