7-ամյա Կարինե Մեհրաբյանի ուրախ կատարումը՝ ռուսական «Ձայնը» նախագծի շրջանակներում (տեսանյութ)

10:05   4 մարտի, 2017

Ռուսական «Ձայնը» նախագիծը շարունակում է փնտրել տաղանդավոր փոքրիկների:

Մրցույթում պակաս հաջողություններ չեն գրանցում նաեւ հայ փոոքրիկները:

Նախորդ թողարկման ընթացքում, օրինակ, իր ելույթով ժյուրիի անդամներին ցնցեց 13-ամյա Արտյոմ Սեյրանյանը, որն ի վերջո հայտնվեց Դիմա Բիլանի թիմում: Հաղորդման հերթական թողարկման ժամանակ էլ բեմում աշխույժ տրամադրություն ստեղծեց 7-ամյա Կարինե Մեհրաբյանը:

Մեր գեղեցկուհին կատարեց «Я деревенская» ռուսական երգը՝ ուրախացնելով ժյուրիի անդամներ Վալերի Մելաձեին, Դիմա Բիլանին եւ Նյուշային:

Աղջկա ելույթի ընթացքում, սակայն, միայն Նյուշան շրջվեց, իսկ երգի ավարտից հետո Դիմա Բիլանը ափսոսանքով նշեց.

«Էհ, երգը, կարծես թե, շուտ ավարտվեց…»:

Կարինեն ժյուրիի կոմից արժանացավ գովեստի խոսքերի, իսկ հանդիսատեսը բուռն ծափահարեց նրան՝ ճանապարհելով Նյուշայի թիմ:



© NEWS.am STYLE