Նաթալի Փորթմանն ու Բենջամին Միլպյեն երկրորդ անգամ ծնող են դարձել

12:06   4 մարտի, 2017

35-ամյա Նաթալի Փորթմանը դուստր է լույս աշխարհ բերել: Ինչպես գրում է People- ը դերասանուհին եւ նրա 39-ամյա ամուսինը դստերը կոչել են Ամալի:

«Նաթալի Փորթմանն ու Բենջամին Միլպյան ծնողներ են դարձել: Մայրն ու երեխան առողջ ու երջանիկ են», -հայտարարել է ծնողների ներկայացուցիչը:

Դերասանուհին ծննդաբերել է փետրվարի 22-ին Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:

Սա զույգի երկրորդ երեխան է: 2011 թավականին դերասանուհին որդի էր ունեցել, որին կոչել էին Ալեֆ:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի պարող, պարուսույց եւ Փարիզի օպերայի բալետի նախկին տնօրեն Բենջամինն ու կինոաստղը միասին են արդեն յոթ տարի: Զույգը ծանոթացել է «Սու կարապ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որի համար Փորթմանն իր առաջին «Օսկար»-ն է ստացել:



© NEWS.am STYLE