Տոնիր մարմինների բազմազանությունը. Nike-ը ներկայացրել է Plus size սպորտային զգեստների նոր տեսականի

13:27   4 մարտի, 2017

Արեւմտյան մամուլում հաճախ են անդրադառնում փարթամ կազմվածք ունեցող կանանց եւ աղջինկներին: Հայտնվում են Plus size մոդելներ. գրանցում հաղթանակներ, լուսանկարվում հայտնի ամսագրերի շապիկներին: Համառությու՞ն է սա, թե նիհարելու ձգտումը կոտրելու փորձ... ի՞նչ է սա: Գուցե դեռ երկար կմտածեք, բայց այն, որ կանայք սիրում են իրենց այնպիսին, ինչպիսին կան՝ փաստ է: Ներկայացնում ենք փարթամ կազմվածքով կանանց, որոնք դարձել են Nike սպորտային բրենդի մոդելներ: Ամսագիրը նշում է, որ արշավի նատակն է տոնել կանանց մարմնների բազմազանությունը:

Նոր հավաքածուի դեմքերն են դարձել օգտատերեր Գրեյս Վիքթորին եւ Դանիելլա Վանիերը, մոդելներ Փալոմա Էլսեսերը,Նաոմի Շիմադան, եւ ԱՄՆ-ում հայտնի աթլետ Ամանդա Բինգսոնը:

Գրեյս Վիքթորի

Դանիելլա Վանիեր

Nike-ը արդեն 10 տարի է, ինչ վաճառում է Plus size սպորտային զգեստներ:

Վանիեր

Նաոմի Շիմադա

Շիմադան ավելացնում է.

«Հոգու ուժն ու ոգեշնչումը հայտնվում է տարբեր ճանապարհներով, դրանք են, որ մեր կյանքը դարձնում են գեղեցիկ եւ հետաքրքիր. ճիշտ եմ, այնպես չէ՞»,-հարցնում է Շիմադան:

Աղբյուրը՝Daily Mail

Լոսանկարները՝ JKG Photography, Nikewoman Instagram



© NEWS.am STYLE