Հեռուտադիտողն ինձ կտեսնի այնպիսին, ինչպիսին երբեք չի տեսել. ինչպիսի՞ն է լինելու Շուշան Երիցյանի նոր կերպարը (ֆոտո)

15:06   6 մարտի, 2017

Մարտի 6-ից «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի նոր հռուստասերիալ, որը կոչվում է «Քավարան»:

Սերիալի ռեժիսորը Հարութ Շատյանն է, սցենարը գրել է Անահիտ Շահսուվարյանը:

Հեռուստադիտողի կողմից սիրված մի շարք դերասանների կողքին 20 մասից բաղկացած այս ֆիլմում կտեսնենք նաեւ գեղեցկուհի մոդել եւ դերասանուհի Շուշան Երիցյանին:

NEWS.am STYLE-ն առիթը բաց չթողեց եւ զրուցեց Շուշանի հետ թրիլլեր ժանրի ֆիմի եւ իր մարմնավորած կերպարի մասին.

«Առաջին հերթին ինձ գրավեցին ֆիլմի ժանրն ու պրոֆեսիոնալ թիմը: Այն տարբերվում է հայկական մյուս հեռուստասերիալներից: Կերպարիս անունը Նառա է: Մարմնավորում եմ հարուստ բժշկի կնոջ, որը սովոր է բարեկեցիկ կյանքի, սակայն անելանելի պայմաններում դառնում է ուժեղ եւ վճռական՝ իր ուսերի վրա վերցնելով մեծ պատասխանատվություն: Իմ հերոսուհին մոտ 35 տարեկան կին է, որը պետք է անձնազոհ անցնի մի շարք փորձությունների միջով: Հեռուտադիտողն ինձ այս ֆիլմում կտեսնի այնպիսին, ինչպիսին երբեք չի տեսել»,-ասում է Շուշանը՝ հավելելով, որ մինչ նկարահանումների մեկնարկը երկար ժամանակ աշխատել է տվյալ կերպարի վրա:

«Իրականում բարդ նկարահանումներ ենք ունեցել, բայց դերասանի մասնագիտությունն էլ հենց նրանում է, որ այդ պահին մոռանում ես անձդ ու նվիրվում կերպարիդ»,-համոզված է դերասանուհին:

Ճիշտ է՝ Շուշանը վերջին շրջանում հաճախ չի քայլում հայկական պոդիումի վրա, սակայն դերասանուհի-մոդելը չի դադարում հանդես գալ տարբեր բրենդների ֆոտոշարքերում եւ գովազդային արշավներում:

Մեզ հետ զրույցում գեղեցկուհին նշեց, որ շուտով իրեն կտեսնենք նոր դերում, քանի որ վերջին շրջանում հաճախ է ստանում միջոցառումներ վարելու առաջարկներ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE