X Factor. ովքե՞ր ելույթ չեն ունենա 4-րդ գալա համերգի ժամանակ (տեսանյութ)

11:30   6 մարտի, 2017

Այս կիրակի կայացավ հայկական X Factor-ի հերթական՝ 3-րդ գալա համերգը:

Երաժշտական մրցույթի տոնական թողարկումը նվիրված էր մայրերին, կանանց եւ աղջիկներին: Սակայն համաձայն նախագծի կանոնների՝ առաջին հերթին ամփոփվեցին քվեարկության արդյունքները, որի հետեւանքով X Factor-ը լքեցին Շուշանիկ Արեւշատյանի թիմակից Հարություն Հակոբյանն ու Գարիկ Պապոյանի Alternativ խումբը:

Այսպիսով՝ ժյուրիի անդամներից Էրիկն ու Շուշանիկ Արեւշատյանը պայքարը շարուակում են 2-ական, Անդրեն 3 մասնակիցմերի հետ, իսկ Գարիկ Պապոյանն այսուհետ աշխատելու է միայն Էմմանուել եւ Մարիամ դուետի հետ:

X Factor-ի հաջորդ գալա համերգը կկայանա հաջորդ կիրակի: Այս անգամ նախագիծը կլքի միայն մեկ մասնակից:

Մինչ կիմանանք, թե որն է լինելու համահայկական մրցույթի մյուս համերգի թեման, առաջարկում ենք եւս մեկ անգամ լսել նախագիծը լքած մասնակիցների ելույթները:



© NEWS.am STYLE