Սա խենթություն է. Բելլա Հադիդը Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակում ցուցադրել է իր հավաքածուն

12:36   6 մարտի, 2017
20-ամյա գեղեցկուհի մոդել Բելլա Հադիդը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Նա ոչ միայն պոդիումում է փայլում, այլեւ դիզայներական իր տաղանդով:
Գեղեցկուհի Հադիդը Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակում ցուցադրել է զգեստների սեփական հավաքածուն: Մոդելը համագործակցել է Chrome Hearts-ի հետ:
Մինչ այդ Բելլան ամեն ինչ չէ, որ պատմում էր, բայց այս անգամ նա նոր մանրամասներ է հաղորդել՝ Instagram-ում տեղադրելով հոլովակ:

Публикация от Bella Hadid (@bellahadid)

«Սա իսկապես խենթություն է. իմ նոր, սեփական հավաքածուն՝ Chrome Hearts-ը, պաշտոնապես ցուցադրվելու է»,- տեղեկացրել է մոդելը:
The Chrome Hearts-ը եւ Բելլան դեռ չեն հայտարարել հավաքածուի միջազգային թողարկման ամսաթիվը:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ chromehearts-ի


© NEWS.am STYLE