«Ուկրաինայի Ձայնը». Լուսինե Քոչարյանը հուզեց Ջամալային` «Սարերի հովին մեռնեմ» երգի կատարմամբ

12:02   6 մարտի, 2017

Մեր հայրենկիցների ուկրաինական հաղթարշավը, կարծես թե, շարունակվում է: Սեւակ Խանաղյանի` ուկրաինական X Factor-ում տարած հաղթանակը ոգեշնչող էր սկսնակ հայ երգիչների համար:

Այսպես օրինակ` ուկրաինական «Ձայնը» նախագծի կույր լսումներին ժյուրիին իր կատարմամբ հուզեց 22-ամյա Լուսինե Քոչարյանը: Հայուհու ելույթի ժամանակ առաջինը շրջվեց «Եվրատեսիլ-2006»-ի մասնակից Թինա Քերոլը, իսկ «Եվրատեսիլ»-ի նախորդ տարվա հաղթող Ջամալան չկարողացավ զսպել արցունքները` շրջվելով Լուսինեի երգի վերջին հնչյունների ժամանակ.

«Սա, ուղղակի, անհավանակն էր. սա կատարյալ էր»,-նշեց հայկական արմատներ ունեցող հայտնի երգչուհին:

Ժյուրիի անդամների խոսքերից շոյված Լուսինեն, ի վերջո, կայացրեց իր որոշումը: Հայ մասնակիցը նախապատվությունը տվեց մեր հայրենակցուհի Ջամալային:



© NEWS.am STYLE