10 զգեստ, որոնք այս գարնանը պետք է լինեն Ձեր պահարանում

14:32   7 մարտի, 2017

Վեջապես գարուն է: Մենք այնքան երկար էինք սպասել այս գարնանը: Հիմա իսկական ժամանակն է, որպեսզի նորաձեւ աղջիկները թարմացնեն իրենց պահարանները:

1. Բաճկոններ

Այս գարնանը նորաձեւ են գունավոր բաճկոնները: Կարծես թե դրանք փոխարինման են եկել կաշվե բաճկոններին: Այս տեսակը հաղորդում է մոնոխրոն կերպար:

2. Զգեստներ, որոնց մեջքը բաց է

Այս տեսակի զգեստները սեքսուալություն են հաղորդում կանանց եւ աղջիկներին: Հարմար է հագնել ինչպես սպորտային, այնպես էլ դասական կոշիկների հետ:

3. Վարդագույն զգեստներ

Եթե հոգով Ձեզ նմանեցնում եք Բարբի տիկնիկի, ուրեմն Ձեր պահարանում անպայման պետք է լինի վադագույն զգեստ: Այսպիս զգեստով այս գարնանը դուք միանշանակ կլինեք ամենագեղեցիկ ծաղիկը:

4. Լայն թեւերով վերնաշապիկներ

Այս տեսակի վերնաշապիկները 2017-ի թրենդն են: Դրանք պարզապես  էլեգանտ են:

5. Դարսերով զգեստներ

Եւ կրկին նորաձեւ են դարսերով զգեստները: Շատ դարսերը հաղորդում են եթերային տեսք եւ անգամ գեղեցիկ են դիտվում ջինսե տաբատների հետ:

6. Ծաղկավոր զգեստներ

Թե ինչ ծաղիկներից պետք է լինի Ձեր զգեստը, որոշեք ինքներդ: Միայն զգուշացեք, ընտված զգեստը գուցե այնքան սազի Ձեզ, որ հերթ գոյացնի խանութում:

7. Պոլո վերնաշապիկներ

Եթե այս վերնաշապիկը Ձեզ հիշեցնոմ է դպրոցական տարիները, մոռացեք այդ մասին. այդպես չէ:

8. Ապարանջաններ

Ապարանջանները նորաձեւ են եւ հատկապես մեծ ապաջանջանները:

9. Կրծքազարդեր, մազակալներ

Ահա այսպիսի կրծքազարդերը նոր փայլ կտան Ձեր total black տեսքին:

10. Փոքր պայուսակներ

Փոքր պայուսակները կանացություն կհաղորդեն Ձեր տեսքին եւ կստիպեն ազատվել ավելորդ իրերից, որոնք միշտ լինում են մեծ պայուսակներում:

Աղբյուրը՝ Onedio



© NEWS.am STYLE