Fenty x Puma շքեղ ցուցադրություն Ռիհանայից՝ Փարիզի Նորաձեւության շաբաթվա շրջանակում

12:04   7 մարտի, 2017

Փարիզի Նորաձեւության շաբաթը նշանավորվեց եւս մեկ նորաձեւության տոնով, մասնավորապես, Ռիհանայից Fenty x Puma ցուցադրությամբ: Բարբադոսցի երգչուհին արդեն երրորդ հավաքածուն է ցուցադրում, եւ հարկ է խոստովանել, որ Ռիրին հրաշալի տիրապետում է դիզայներական արվեստին՝ միախառնելով տարբեր ոճեր...

«Իմ հայրենիքում այսպես հագնված դպրոց չես կարող գնալ: Բոլոր աշակերտները խիստ համազգեստով են: Երբ Ամերիկա եկա, բոլորովին այլ պատկեր տեսա»,- ցուցադրությունից առաջ հայտարարել է Ռիհանան:

29-ամյա Ռիրին իր աշուն-ձմեռ 2017/2018 հավաքածուն ներկայացրել է Ֆրանսիայի Ազգային գրադարանում:Պոդիում են բարձրացել Լիլի Դոնալդսոնը, Ջոան Սմոլսը եւ Ստելլա Մաքսվելը:

Լիլի Դոնալդսոն

Ստելլա Մաքսվել

Ջոան Սմոլս

Իսկ նրանց հետեւել են Սալմա Հայեկն ու Կառա Դելեւինը:

Սամլա Հայեկ

Սալմա Հայեկ եւ Կառա Դելեւին

Համալսարանական բաճկոններ (varsity, letterman կամ պարզապես baseball jackets), սպորտային կոստյումներ, տրիկոտաժե զգեստներ, վառ բոդիներ. Ռիհանայի խոսքով՝ նոր հավաքածուն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից փոփ աստղի կերպարին եւ ոգուն:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ REX-ի, Shutterstock-ի, WireImage-ի



© NEWS.am STYLE