Կրքոտ Քարդաշյան քույրերը Փալմ Սփրինգսում «զվարճացել» են վինտաժային մեքենայով

13:15   7 մարտի, 2017

Քիմ Քարդաշյանն արդեն Նյու Յորքում է, որտեղ մասնակցում է «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին (36-ամյա հայուհին նկարահանվում է ֆիլմի տեսարաններում), իսկ դրանից մեկ օր առաջ Քիմը քույրերի՝ Քլոեի եւ Քորթնիի հետ «զվարճացել» է Փալմ Սփրինգսում:

Ըստ EOnline-ի՝ The Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղերը կարմիր Chevrolet Bel Air-ով այցելել են տեղի տեսարժան վայրեր՝ մեքենան հերթով վարելով:

«Քորթնին վատագույն վարորդն է»,- սոցցանցերում հրապարակած լուսանկարը մեկնաբանել է Քլոեն:

Զբոսանքից հետո աստղերը լուսանկարվել են տիրանոզավրի հսկայական արձանի ֆոնին:



© NEWS.am STYLE