Լեդի Գագային «բռնացրել» են իր գործակալ Քրիստիան Կարինոյի հետ համբուրվելիս

16:04   7 մարտի, 2017

Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Լեդի Գագան հանդիպում է իր գործակալ Քրիստիան Կարինոյի հետ: Երեկ սիրահարներին նկատել են Հոլիվուդի Sunset Towers հյուրանոցում կազմակերպված երեկույթից հեռանալիս:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ Լիլի Քոլինզը, Քրիստինա Ագիլերան եւ Ջեսիկա Ալբան:
Գագային «բռնացրել» են Քրիստիանի հետ համբուրվելիս, որի ձեռքին Louis Vuitton-ից պայուսակ է եղել:

Հիշեցնենք, որ Լեդի Գագան նշանված էր Թեյլոր Քինիի հետ: Հարցազրույցներում նրանք միմյանց սեր էին խոստովանում, լուրեր էին պտտվում, որ ամռանը նրանք ամուսնանալու են, բայց հուլիսին զույգն անսպասելիորեն բաժանվեց:

Գագան ու Թեյլորը, սակայն, շարունակում են ընկերներ մնալ:

Իսկ Քրիստիանը, Գագայից բացի, ներկայացնում է նաեւ Ջեյ Լոյի, Մայլի Սայրուսի, Դեմի Լովատոյի, Մարգո Ռոբիի, Բրիթնի Սփիրսի, Ջոնի Դեփի, Կիրա Նայթլիի, Եվա Լոնգորիայի, Ջասթին Բիբերի, Քեթի Փերիի եւ Զակ Էֆրոնի շահերը:

Աղբյուրը՝Daily Mail



© NEWS.am STYLE