Ստելլա ՄաքՔարթնին Եղիսաբեթ 2-րդից պարգեւ է ստացել (ֆոտո)

11:25   27 մարտի, 2013

Բրիտանական դիզայներ Ստելլա ՄաքՔարթնին Բրիտանական կայսրության շքանշան է ստացել՝ նորաձեւության արդյունաբերության գործում ներդրման համար:

Ըստ Eonline-ի, 41-ամյա մոդելյորը պարգեւը ստացել է անձամբ Եղիսաբեթ 2-րդ թագուհուց: ՄաքՔարթնին խոստովանել է, որ Բուքինգհեմյան պալատում շքանշանի հանձնման ժամանակ «հպարտ եւ հուզված» է եղել: Պարգեւատրմանը Ստելլան եկել է ամուսնու՝ Ալասդեյր Ուիլլիսի հետ:

Հիշեցնենք, որ 2012 թվականին Ստելլա ՄաքՔարթնին մշակել է Մեծ Բրիտանիայի Օլիմպիական հավաքականի մարզահագուստների դիզայնը: Ընդհանուր առմամբ, նա ստեղծել է շուրջ 500 հագուստ, կոշիկ եւ աքսեսուար: Մինչեւ ՄաքՔարթնին, պատվավոր պարգեւին արժանացել են Վիվիեն Վեսթվուդը, Սառա Բարթոնը (Alexander McQueen), Թամարա Մելլոնը (Jimmy Choo):



© NEWS.am STYLE