10:06 8 մարտի, 2017Մարտի 8-ը Սքարլեթ Յոհանսոնի համար կնշանավորվի որպես օր, երբ նա որոշում է կայացրել բաժանվել ամուսնուց՝ ֆրանսիացի լրագրող Ռոման Դորիակից:
Ըստ New York Post's Page Six-ի՝ 32-ամյա դերասանուհին արդեն ապահարզանի փաստաթղթեր է ներկայացրել:

Սքարլեթն ու Ռոմանն ամուսնացել են 2014 թվականին: Ամուսինները 3 տարեկան դուստր ունեն՝ Ռոուզ Դորոթին, որը զույգի հիմնական խնդիրն է. Սքարլեթն ուզում է, որ աղջիկն իր հետ մնա, ինչին դեմ է ապագա նախկին ամուսինը:

«Սքարլեթի մոտ ընտանեկան խնդիրները վաղուց են սկսվել, քանի որ ամուսինները տարբեր գրաֆիկ ունեն, հաճախ չէին հանդիպում: Սքարլեթը փոխադրվեց Փարիզում ապրելու, բայց ԱՄՆ-ում էր նկարահանվում, նրանք մշտապես խնդիրներ ունեին դրա հետ կապված:
Հետո Ռոմանը տեղափոխվեց Լոս Անջելես, եւ նրանք փորձեցին հանուն դստեր հարթել խնդիրները, բայց ոչինչ չստացվեց, եւ Սքարլեթը որոշեց բաժանվել:

Բայց Ռոմանը պատրաստ է դատարանում պայքարել դստեր համար, քանի որ ուզում է նրան իր հետ Ֆրանսիա տանել»,- հաղորդել է կայքի աղբյուրը:

Նշենք, որ նախկինում Սքարլեթ Յոհանսոնն ամուսնացած է եղել Ռայան Գոսլինգի հետ, սակայն 2011 թվականին նրանք բաժանվել են, եւ դերասանուհին որոշ ժամանակ սկսել է հանդիպել Շոն Պենի հետ: