Քենդալ Ջեները երգել է հայտնի ապրանքանիշի գովազդում

18:13   8 մարտի, 2017

Մոդել Քենդալ Ջեները հայտնվել է Estée Lauder-ի շրթներկի գովազդում: Քիմ Քարդաշյանի քույրը երգել է հայտնի ապրանքանիշի գովազդային հոլովակում: Բայց Քենդալը ոչ միայն երգել է, այլեւ յուրացրել է Էլ Թեներ Շնայդերի (Elle King) ձայնն ու կերպարը: 

21-ամյա մոդելը Pure Color Love շրթներկի նոր գովազդային արշավի դեմքն է դարձել:
Սյուժեում իրադարձությունները զարգանում են Էլ Թեներ Շնայդերի կորցրած շրթներկի շուրջ, որը Քենդալը գտնում է, ներկում է շուրթերն ու անսպասելիորեն վոկալ տաղանդ է հայտնաբերում իր մոտ: Կախարդական շրթներկը գողանում է Elle King-ի ձայնը, որի Wild Love հիթը կադրում կատարում է Ջեները:



© NEWS.am STYLE