Ջենիֆեր Լոպեսին երեխաների հետ նկատել են Բեւեռլի Հիլզում

12:03   9 մարտի, 2017

47-ամյա Ջենիֆեր Լոպեսին երեխաների հետ նկատել են Բեւեռլի Հիլզում:

Երգչուհին 9-ամյա երկվորյակների՝ Էմմայի եւ Մարկի հետ պապարացիների ուշադրությունը գրավել է խանութներից մեկից դուրս գալիս:

Ջեյ Լոն իրեն նվիրում է երեխաներին՝ 9-ամյա երկվորյակներ Էմմային եւ Մաքսին, որոնց նա լույս աշխարհ է բերել 2008 թվականին (38 տարեկանում), Մարկ Էնթոնիից: Սավաննա Հաթրիի շոուի ժամանակ նա պատմել է, թե ինչպես է իր վրա ազդել երեխաների ծնունդը:
«Նրանք պարզապես իմ կյանքն ավելի լավն են դարձնում, եւ ես երախտապարտ եմ նրանց դրա համար: Ինչպես նաեւ շնորրհակալ եմ ճակատագրին, քանի որ ինչ-որ պահի ես սկսել էի անհանգստանալ, որ չեմ կարողանա մայր դառնալ:

Ես երկար ժամանակ չէի կարողանում հղիանալ, իսկ ինչ-որ պահի հասկացա, որ դա կարող է ընդհանրապես չկատարվել ինձ հետ»,- իր ապրումներն է վերհիշել Լոպեսը:
«Գիտեմ, որ դա օրհնություն էր»,- հավելել է երկու երեխաների մայրը:

Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի, Xposure-ի, Famefly.net-ի



© NEWS.am STYLE