Ռոբ Քարդաշյանի ընկերուհու հարեւանները բողոքել են նրա «գողական» հյուրերից

12:35   9 մարտի, 2017

Ռոբ Քարդաշյանի ընկերուհու՝ Բլեք Չայնայի հարեւանները ոստիկանությանը բողոքել են պարուհուց: Ըստ TMZ-ի՝ հարեւանները հայտարարել են, որ ներկայում Ռոբից առանձին ապրող Չայնայի տուն կասկածելի անձինք են այցելում:

«Նրա ընկերները, որոնք հանցագործի տեսք ունեն, աղմկոտ երեկույթներ են կազմակերպում, ցատկում են ցանկապատի վրայով եւ ուշ գիշերն իրենց պահվածքով արթնացնում հարեւաններին»,- նշել է աղբյուրը:

Հատկանշական է, որ Չայնան Կալաբասասում առանձնատանն ապրում է դստեր՝ Դրիմ Ռընեի հետ, որը հազիվ 4 ամսական է:

«Ինչպե՞ս է նա կարողանում իրեն այդպես պահել, երբ երեխան դեռ շատ փոքր է»,- հայտարարել է հարեւաններից մեկը:
Հաղորդվել էր, որ Ռոբ Քարդաշյանը, կարծես, նորից Չայնայի հետ է ապրում, բայց դրանք, հավանաբար, միայն լուրեր էին, քանի որ Ռոբն ակնհայտորեն հիմա մերկապարուհու հետ չի ապրում:
Չայնայի հարեւաններն իրավիճակը վտանգավոր են որակել, իսկ ոստիկանությունը զբաղվում է տեղի ունեցողի հանգամանքները պարզելով, քանի որ Բլեքի դեմ հարեւաններն արդեն մի քանի հայց են ներկայացրել:



© NEWS.am STYLE