«Գեղեցկության եւ հմայքի զոհը». Ջենիֆեր Լոպեսը նոր սիրավեպ ունի

17:02   9 մարտի, 2017

Եվ այսպես՝ կրքերը թեժանում են: Իսկ պատճառը հոլիվուդյան գեղեցկուհի Ջենիֆեր Լոպեսն է:

Նախ հետեւեցինք Բեւեռլի Հիլզում երեխաների հետ զբոսնող 47-ամյա երգչուհուն, իսկ հիմա լուրեր են տարածվում նրա նոր սիրեցյալի մասին:

Ռեփեր Դրեյքի հետ սիրավեպից հետո Ջեյ Լոն հիմա էլ հմայել է 41-ամյա բեյսբոլիստ Ալեքսանդր Ռոդրիգեսին:

«Լոպեսին ու Ռոդրիգեսին բազմիցս են միասին տեսել: Նրանք անընդհատ միասին են: Ալեքսն ավելի ու ավելի հաճախ է երգչուհու ընտանիքի հետ ժամանակ անցկացնում»,- նշել է աղբյուրը:

Նորաթուխ զույգը նախկին ամուսնություններից երկուական երեխա ունի եւ, աղբյուրի հավաստմամբ, նրանք պաշտում են միասին ժամանակ անցկացնել:
Ջենիֆերի որոշ երկրպագուներ չեն հավատում նրանց հարաբերությունների լրջությանն ու երգչուհուն խորհուրդ են տալիս զգույշ լինել, քանի որ Ռոդրիգեսը հայտնի սրտակեր է: Նա բազմաթիվ սիրավեպեր է ունեցել, այդ թվում՝ Քեյթ Հադսոնի, Մադոննայի եւ Քեմերոն Դիասի հետ, իսկ վերջերս բաժանվել է Աննա Վոյժիտսկուց:

Աղբյուրը՝ EOnline



© NEWS.am STYLE