Աղջիկների կյանքն ավելի գեղեցիկ է. «Քարե դարդ» սիթքոմից հայտնի Ձյունիկ Վարդանյանը` կին լինելու առավելությունների մասին

13:15   9 մարտի, 2017

«Քարե դարդ» սիթքոմի երիտասարդ դերասանուհի Ձյունիկ Վարդանյանը կարճ ժամանակում գերեց հայ հեռուստադիտողի սրտերը: Այսօր գեղեցկուհին Instagram-ում ամենից շատ հետեւորդներ ունեցող հայտնիներից է:

Գեղեցկություն եւ կանացիություն խորհրդանշող գարնանային այս միամսյակի առթիվ NEWS.am STYLE-ը հետաքրքիր զրույց ունեցավ հմայիչ դերասանուհու հետ.

-Ձյունիկ, շատ աղջիկներ փաստում են, որ հաճախ երազել են, գոնե, մեկ օրով դառնալ տղա: Քեզ մոտ նման ցանկություն եղե՞լ է:

-Այո, եղել է նման ցանկություն, քանի որ ինձ շատ է ձգում ռազմական կյանքը, բայց լինելով աղջիկ` նախընտրում եմ համեստությունը:

-Որո՞նք ենք, ըստ քեզ, աղջիկ լինելու առավելությունները:

-Դե կարծում եմ` առավելություն է այն, որ հաճախ աղջիկներին զիջում են, հիմնականում ուշադրության կենտրոնում են լինում, ունեն մայր դառնալու հնարավորություն: Շատ հաճախ էլ տղաները ստիպված են լինում հանդուրժել աղջիկների քմահաճույքները: Կարծում եմ` աղջիկների կյանքն ավելի գեղեցիկ է եւ գունեղ:

-Իսկ դժվարություննե՞րը:

-Երեւի դժվարություններից մեկն այն է, որ անկախ ամեն ինչից աղջիկը պետք է պահպանի իր կանացիությունն ու գեղեցկությունը ցանկացած իրավիճակում:

-Երեկ մեկնարկեց կանանց միամսյակը: Ինչո՞վ է այս տոնն առանձնանում քեզ համար:

-Սա եւս մեկ առիթ է ուշադրություն ստանալու եւ, իհարկե, տալու:

-Շա՞տ նվերներ ու շնորհավորանքներ ես ստանում:

-Այո, բավականն…

-Ըստ քեզ` ինչի՞ կարիք ամենից շատ ունեն աղջիկները:

-Իմ կարծիքով աղջիկներն ամենից շատ ուշադրության եւ հոգատարության կարիք ունեն: Շատ կարեւոր է, որ նրանք զգան, որ թանկ են իրենց սիրելիի համար:

-Ի՞նչ ես մաղթում կանանց եւ աղջիկներին` միամսյակի առթիվ:

-Բոլոր կանանց եւ աղջիկներին մաղթում եմ ավելի շատ անկեղծ ժպիտներ, կանացի երջանկություն եւ ինքնավստահություն սեփական անձի հանդեպ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE