Սքարլեթ Յոհանսոնը չի մեկնաբանելու ամուսնու հետ բաժանումը

15:06   9 մարտի, 2017

Երեկ Սքարլեթ Յոհանսոնը որոշել է բաժանվել ամուսնուց՝ ֆրանսիացի լրագրող Ռոման Դորիակից: 32-ամյա դերասանուհին արդեն ապահարզանի փաստաթղթեր է հանձնել: Սքարլեթն ու Ռոմանն ամուսնացել են 2014 թվականին: Զույգը 3 տարեկան դուստր ունի՝ Ռոուզ Դորոթին: Հենց նա էլ ամուսինների հիմնական խնդիրն է, քանի որ Սքարլեթն ուզում է, որպեսզի երեխան իր հետ մնա, ինչին դեմ է Ռոմանը:

People-ին տված հարցազրույցում Սքարլեթ Յոհանսոնն ասել է, որ երբեք մամուլի համար չի մեկնաբանելու ապահարզանը:

Հիմնավորել է, որ ցանկանում է պաշտպանել իրենց դստերը:

«Որպես նվիրված եւ երեխայի դաստիարակությամբ մտահոգ մայր՝ չեմ ուզում, որպեսզի մի օր Ռոուզը թերթերում նման լուրեր կարդա մեր ընտանիքի եւ իր մասին: Այդ պատճառով էլ երբեք չեմ մեկնաբանելու մեր ապահարզանը: Երբեք: Լրատվամիջոցներին խնդրում եմ հարգանք ցուցաբերել»,- նշել է Սքարլեթը:

Հիշեցնենք, որ Ռոմանի փաստաբան Հարոլդ Մեյերսոնը նշել է, որ Ռոմանը մտադիր է Ֆրանսիա փոխադրվել՝ իր հետ տանելով նաեւ դստերը, սակայն դերասանուհին ակնհայտորեն դեմ է:

«Ռոման Դորիակը ծրագրում է դատարան հայց ներկայացնել, որպեսզի իրեն թույլ տան դստեր հետ Ֆրանսիայում հաստատվել»,- ասել է Մեյերսոնը:



© NEWS.am STYLE