Ադրիանա Լիման բաժանվել է ընկերոջից

16:31   9 մարտի, 2017

Սքարլեթ Յոհանսոնից հետո անձնական կյանքում փոփոխություն է անում նաեւ մոդել Ադրիանա Լիման:

Բրազիլացի գեղեցկուհին բաժանվել է ամերիկյան ֆուտբոլիստ Ջուլիան Էդելմանից: Ըստ E! News-ի՝ Victoria's Secret-ի «հրեշտակն» ու New England Patriots-ի ֆուտբոլիստ բաժանվել են դեռեւս «Օսկար»-ից առաջ:

Բաժանման հիմնական պատճառը տարբեր աշխատանքային գրաֆիկն է, որը խանգարում է աստղերի անձնական կյանքին:

«Ադրիանան հիմա մտածում է միայն իր երեխաների մասին եւ մտադիր է կենտրոնանալ մոդելային կարիերայի ուղղությամբ»,- պարզաբանել է ներքին աղբյուրը:
Հիշեցնենք, որ Ադրիանան բասկետբոլիստ Մարկո Յարիչի հետ ամուսնությունից երկու դուստր ունի՝ Վալենտինան եւ Սիենան: Զույգը բաժանվել է 2014 թվականին:



© NEWS.am STYLE