Շարլիզ Թերոնի մասնակցությամբ Atomic Blonde ֆիլմի անոնսը հայտնվել է համացանցում

15:41   9 մարտի, 2017

Այս շաբաթվա վերջին մեզ հետաքրքիր իրադարձություն է սպասվում. նախանշված է Atomic Blonde թրիլլերի համաշխարհային պրեմիերան:

Youtube-ի JoBlo Movie Trailers ալիքում արդեն հայտնվել է ֆիլմի անոնսը՝ 41-ամյա Շարլիզ Թերոնի գլխավոր դերակատարմամբ:
Սցենարի համաձայն՝ MI6-ի գործակալը սառը պատերազմի ժամանակ Բեռլին է մենկում, որպեսզի հետաքննի գործընկերոջ սպանությունն ու վերականգնի կրկնակի գործակալների անհետացած ցուցակը:
Ի դեպ, այս ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար Շարլիզը ստիպված է եղել շատ կարճ ժամկետում 16 կգ նիհարել:



© NEWS.am STYLE