«Մերկ եւ կրքոտ». մոդելներ Դաուտցեն Քրեզն ու Լարա Սթոունը՝ Vogue Netherlands-ի շապիկին

18:25   9 մարտի, 2017

Մոդելներ Դաուտցեն Քրեզն ու Լարա Սթոունը հայտնվելու են Vogue Netherlands-ի շապիկին եւ էջերում, եւ այն էլ ինչ տեսքով:

Ամստերդամում նշել են հայտնի ամսագրի տեղական խմբագրության 5-ամյակը:

Միջոցառումը նշանավորվել է գլխավոր հերոսների՝ Դաուտցեն Քրեզի եւ Լարա Սթոունի մասնակցությամբ, ինչպես նաեւ լուսանկարիչ Մարիո Տեստինոյի ներկայությամբ, որն էլ աղջիկների խենթ ֆոտոսեսիայի հեղինակն է:

33-ամյա Լարան եւ 32-ամյա Դաուտցենը ամսագրի էջերում կհայտնվեն գայթակղիչ դիրքերով, իսկ երեկ աղջիկները Մարիոյի հետ հանդիսավորությամբ ներկայացրել են ամսագրի շապիկը:

Աչք չես կտրի...

Աղբյուրը՝Daily Mail
Լուսանկարները՝ REX-ի, Shutterstock-ի



© NEWS.am STYLE