Սքարլեթ Յոհանսոնն ու Զոյ Կրավիցը՝ «Շատ վատ աղջիկներ» կատակերգության առաջին թրեյլերում

13:33   10 մարտի, 2017

Youtube-ի SonyPicturesRU ալիքում հրապարակվել է Լյուչիա Անյելոյի Rough Night, («Շատ վատ աղջիկներ») կատակերգության առաջին թրեյլերը՝ Սքարլեթ Յոհանսոնի, Զոյ Կրավիցի, Քեյթ ՄաքՔինոնի եւ Իլանա Գլեյզերի գլխավոր դերակատարմամբ: Ֆիլմը նման է «Տղաների հավաքը Վեգասում» ժապավենին՝ կանացի տարբերակով:

Չորս նախկին համադասարանցիներ որոշում են հիշել երիտասարդությունն ու մեկնում են Մայամի: Սակայն նրանց խելագար զվարճանքը մթագնում է մերկապարողի դիակը, որից ընկերուհիները ստիպված են ազատվել՝ ոստիկանության ձեռքը չընկնելով:
Կատակերգության համաշխարհային պրեմիերան նախանշված է 2017 թվականի հունիսի 16-ին:



© NEWS.am STYLE