Իրինա Շեյքը՝ L՛Oreal-ի նոր շրթներկի գովազդում

16:45   10 մարտի, 2017

Օրերս մոդել Իրինա Շեյքը հայտնվել էր Intimissimi ապրանքանիշի ներքնազգեստի գովազդային արշավում, որի դեմքն է 2007 թվականից:

31-ամյա գեղեցկուհին Instagram-ում լուսանկար է հրապարակել, որը, ըստ ամենայնի, արվել է նրա հղիանալուց առաջ:

Եվ ահա երկու օր անց Իրինան երկրպագուներին ուրախացրել է հերթական լուսանկարով, այս անգամ՝ L’Oreal Paris-ի գովազդային արշավից:
Մոդելի  Instagram-ում գովազդային պաստառ է հավաքվել, որտեղ ներկայացվում է L’Oreal Paris-ից նոր շրթներկը:

«Ներկայացնում եմ նոր #MatteAddiction-ը: Արդեն սիրահարվել եմ դրան»,- գրել է Իրինան:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա ամռանը նորից հայտնի դարձավ 31-ամյա մոդելի եւ ֆրանսիական հայտնի ապրանքանիշի համագործակցության մասին:

Այն ժամանակ Իրինայի հետ միասին ընկերության գովազդային արշավի դեմք էր ընտրվել Նատաշա Պոլին: Իսկ Շեյքը L’Oreal Paris-ի հետ համագործակցում է մմի քանի տարի շարունակ եւ հասցրել է ապրանքանիշի բազմաթիվ ապրանքներ գովազդել:



© NEWS.am STYLE