Չբավարարված Սքոթ Դիսիկը, արտասվող Քիմ Քարդաշյանն ու նյարդային Քանյեն՝ Keeping Up With The Kardashians-ի նոր սերիայում

10:08   10 մարտի, 2017

Գալիք հանգստյան օրերը Քարդաշյան-Ջեններ ընտանիքի երկրպագուներին կուրախացնեն Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի նոր սերիայով, որտեղ քննարկվելու են կլանի համար ամենացավոտ թեմաները:

Ուշագրավ է, որ առաջիկա հատվածի վարկանիշը, որի անոնսն արդեն հայտնվել է ցանցում, աճ է գրանցում, քանի որ այս սերիայում Քարդաշյանը վերջապես պատմում է այն մասին, թե ինչպես են իրեն կողոպտել Փարիզում:

36-ամյա հայուհին պատմում է նաեւ Քանյե Ուեսթի նյարդային խանգարման մասին:

Սերիայում կլինի նաեւ Սքոթ Դիսիկը՝ Քորթնի Քարդաշյանի նախկին ընկերը, ով փորձում է հարաբերությունները կարգավորել Քիմի ավագ քրոջ հետ, բայց Կոստա Ռիկայում ընտանեկան հանգստի ժամանակ հաջողացնում է բռնվել սիրուհու հետ:

«Ես սեռապես անբավարարված եմ»,- տեսախցիկի առջեւ գոռում է Սքոթը, ով դրանից քիչ առաջ Քորթնիին ասել էր, թե նա իր կյանքի միակ սերն է:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE