Սեմյուել Լ. Ջեքսոնը Ջեյմս Քորդենի շոուի ժամանակ 10 րոպեում ներկայացրել է իր լեգենդար դերերը

14:06   10 մարտի, 2017

Սեմյուել Լ. Ջեքսոնն ու Ջեյմս Քորդենը 10 րոպեի ընթացքում վերստեղծել ու ներկայացրել են հայտնի դերասանի հիմնական դերերը, չնայած ֆիլմերը, որտեղ հանդես է եկել 68-ամյա Ջեքսոնը, կարելի է ժամերով թվարկել (NEWS.am STYLE -ը պարզել է, որ դրանք 131-ն են):

Դերասանը Ջեյմս Քորդենի շոուի ընթացքում տեսարաններ է վերստեղծել այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Ազատագրված Ջանգոն», «Զազրելի ութնյակը», XXX, «Օձերն օդանավում», «Յուրյան շրջանի պարկը», «Աստղային պատերազմները», «Մարզիչ Քարթերը», «Երկաթե մարդը» եւ այլն: Նա, սակայն, սկսել է դասական ֆիլմից՝ «Քրեական ընթերցանությունից», որտեղ Ջեքսոնը սկսել է Ավետարանից հատվածի ընթերցանության հայտնի տեսարանից:



© NEWS.am STYLE