Այշվարիա Ռայը գեղեցկուհի դստեր հետ լուսանկար է հրապարակել

13:15   10 մարտի, 2017

Ինչպես շատ աստղեր` բոլիվուդյան գեղեցկուհի Այշվարիա Ռայը եւս բավականին ակտիվ է Instagram-ում: Սոցիալական ցանցում դերասանուհին հրապարակում է ոչ միայն գործնական, այլեւ անձնական լուսանկարներ:

Թեեւ Ռայը հաճախ խուսափում է դստերը` Բեթի Բիին, ներկայացնել հանրությանը, այս անգամ որոշել է բացառություն անել եւ իր էջում տեղադրել 6-ամյա գեղեցկադեմ աղջկա հետ լուսանկար:

Ի դեպ, երկրպագուները նկատել են, որ Այշվարիայի դուստրն այնքան գեղեցիկ է, որ տարիներ անց հնարավոր է` նվաճի Բոլիվուդն ու դառնա աշխարհի նոր գեղեցկուհին:



© NEWS.am STYLE