Սիրուշոյի TOP 5 ամենաոճային սանրվածքները (ֆոտո)

13:45   10 մարտի, 2017

Ուրիշ էլ ո՞ւմ, եթե ոչ Սիրուշոյին կարելի է համարել հայկական երգարվեստի ամենաճաշակով երգչուհիներից մեկը: Գեղեցկուհու հաջողության գրավականն այն է, որ նա մանրակրկիտ ուսումնասիրում է ոչ միայն իր երգացանկը, այլեւ այն կերպարները, որոնք պետք է ներկայացնի հանրությանը: Ընդ որում` երգչուհին կենտրոնանում է ոչ միայն իր բեմական հագուստների, այլեւ դիմահարդարման եւ սանրվածքների վրա:

Այ, հենց սանրվածքների մասին էլ այսօր կխոսենք:

Սիրուշոն հաճախ է դիմում ոճային փոփոխության` թե վարսերի երանգի, թե կտրվածքի հետ կապված: Բայց նա միշտ գիտի` ինչպես անել, որ յուրաքանչուր փոփոխություն սազի իր դիմագծերին` ապահովելով իր անթերի տեսքը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սիրուշոյի TOP 5 ամենաոճային սանրվածքները:



© NEWS.am STYLE